Հոկտեմբերի 14-ի Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ, մարզադաշտի տարածքում լուսանկար է արվել, որում պատկերված է մի տուփ, վրան գրված է «զուգարան» եւ մեջը նետված են ադրբեջանական դրոշներ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ազգայնականների Yenicag թերթը։
Լուսանկարի կապակցությամբ՝ Բուրսայի նահանգապետ Շահաբեդին Հարփութը նշել է, որ իրեն նույնպես նման տեղեկություններ են հասել, սակայն իր հարցմանը ի պատասխան եկել է գրավոր հաղորդագրություն, որ նման բան չկա։




























