Լեհական Վլադիսլավովո քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը 77 եւ 85կգ քաշային կարգում ելույթ են ունեցել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Նրանցից Աղվան Մելիքյանը արժանացել է արծաթե մեդալի, հաղորդում է Sportinfo.am կայքը:
Երկու վարժությունից հետո Մելիքյանի արդյունքը եղել է 354 կգ: Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել բուլղարացի ծանրամարտիկ Միկալաու Նովիկայը՝ 364 կգ արդյունքով: Բրոնզե մեդալը հասել է ռուս Վլադիմիր Ուշակովին, որը ցույց է տվել 352 կգ արդյունք:
Հավելենք, որ Ռումինիան ներկայացնող հայ ծանրամարտիկ Գաբրիել Սանքրաջյանը բարձրացրել է 320 կգ եւ գրավել 7-րդ տեղը:




























