Ղարաաբղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելելու են տարածաշրջան մոտավորապես հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին: Այդ մասին հոկտեմբերի 16-ին «Տրենդ նյուզին» հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, միջնորդները «պետք է վերլուծեն այն, ինչ լսել են Քիշնեւում, մտածեն՝ ինչպես պահպանեն դինամիկան, որ օբյեկտիվորեն առկա է գործընթացում»։
Միեւնույն ժամանակ, մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը, Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը չի հաստատել ոչ այցի փաստը, ոչ էլ հնարավոր ժամկետները:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) տարածաշրջանային այց են կատարել սեպտեմբերի 30-ին, երբ ժամանեցին Երեւան, Ստեփանակերտ (հոկտեմբերի 2-3) եւ Բաքու (հոկտեմբերի 4-6):




























