Սիրիայի Հասակե նահանգի արեւելքում՝ Ալ Յարուբիա շրջանում, ԱՄՆ ԶՈւ ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել։ Երկու պայթուցիկ սարք է գործի դրվել։

Սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքերը գործի են դրվել այն ժամանակ, երբ շարասյունն անցել է Թել Համիսից արեւմտյան ուղղությամբ Ալ Յարուբիա շրջանի Բիր Ալ Հելյու եւ Ում Ալ Այզամ գյուղերի միջեւ ընկած ճանապարհով։  

Հարձակման հետեւանքով զգալի վնաս է հասցվել մեքենաներին։