Ղրիմում, թունաքիմիկատների պահեստում, որ տեղակայված է «Օտրադնոյե» կայարանի մոտակայքում՝ Ջանկոյից 15կմ-ի վրա, շաբաթ առավոտյան հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Ղրիմի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Իվանովի խոսքով, առավոտյան՝ մոտավորապես ժամը 5-ից 6-ը, պահեստի կողմից պայթյուն է լսվել, որտեղ 100-ից 400տ քիմիկատ է պահվում։ Շինությունը մասամբ փլվել է, եւ թունավոր նյութերի ինքնայրում է տեղի ունեցել։

Հրդեհի տեղայնացմանը մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության 44 աշխատակիցներ, 16 հրշեջ հաշվարկ եւ հատուկ տեխնիկա։ Հրդեհի ընդգրկած տարածքը կազմել է շուրջ 600ք/մ։

Չնայած այն բանին, որ կրակն այժմ տեղայնացված է, երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ թունավոր գոլորշիները կհասնեն քաղաք, եթե քամին, որ առայժմ չի փչում Ջանկոյի կողմը, փոխի իր ուղղությունը։