Երգչուհի Սոնա Շահգելդյանը դեկտեմբերի 13-ին ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սոնա Շ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»,- հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեկտեմբերի 11-ին SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ, եւ որ հետախուզումը հայտարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188–րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 2-րդ մասի մեղադրանքով։
Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր շրջանառվող լուրերին՝ նշելով․
«Ես չգիտեմ, որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, բայց այս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։ Ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել։ Ամոթ ա, Աստծուց վախեցեք»։





























