ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նորվեգիայի Կենտրոնական բանկի հաջորդ ղեկավարի պաշտոնի հավակնորդների թվում է, հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Նորվեգիայի Բանկի փոխկառավարիչ Իդա Վալդեն Բուխը, ում շատ տնտեսագետներ առաջատար թեկնածու են համարում, եւս բարձրագույն պաշտոնի համար հավակնող 22 տղամարդկանց եւ կանանցից մեկն է:

Հաղթող թեկնածուն պատասխանատու կլինի տոկոսադրույքների սահմանման համար, ինչպես նաեւ կվերահսկի Նորվեգիայի 1.4 տրիլիոն դոլարանոց սուվերեն ֆոնդը, որն ամենամեծն է աշխարհում: