Ինգուշիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել։ Հոկտեմբերի 19-ին, առավոտյան, Նազրանի քաղաքի փողոցներից մեկում հայտնաբերվել է կասկածելի՝ «ՎԱԶ-21114» մեքենա, որտեղ պայթուցիկ սարք է տեղադրված եղել։ Սարքը ոչնչացվել է պայթեցման միջոցով։ Պայթուցիկ սարքի հզորությունը, նախնական տվյալներով, եղել է 5 կգ տրոտիլին համարժեք։

Մեքենան տեղադրված է եղել Ինգուշիայի ՆԳ նախարարության շենքից ոչ հեռու։ Պայթեցման արդյունքում ոչ ոք չի վնասվել,-այս մասին հայտնել է Ինգուշիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։

«Պայթյունը տեղի է ունեցել Բազորկինա պողոտայի վրա , մոտավորապես 7։20-ին, որի պատճառը մեքենայում գտնվող պայթուցիկ սարքի վնասազերծումն էր», -հայտնել են մամուլի ծառայությունում։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», ներկա պահին այդ մեքենայի տերը հետախուզման մեջ է գտնվում։