Առաջին վեցերորդ սերնդի (6G) բջջային ցանցը Չինաստանում կհայտնվի մինչեւ 2030 թվականը։ Այս մասին, ըստ ցանցի աղբյուրների, ասել է China Mobile օպերատորի խորհրդի նախկին նախագահ եւ GSMA ասոցիացիայի խորհրդատու Վան Ցզյանչժուն (Wang Jianzhou), գրում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով Gizchina-ն։
«Երբ մենք նախաձեռնեցինք 5G-ի ներդրումը, 6G-ի վրա աշխատանքն արդեն սկսվել էր: Մինչեւ 2030 թվականը 6G-ը հասանելի կլինի կոմերցիոն հիմքով: Այժմ մենք պետք է արագացնենք 6G-ի սահմանումը եւ հետազոտությունն ու զարգացումը»,- ասաց պարոն Ջիանչժոուն:
Հինգերորդ սերնդի (5G) ցանցերը մինչեւ 20 Գբիտ/վրկ տեսական թողունակություն են ապահովում: Ըստ կանխատեսումների՝ 6G սերվիսները մինչեւ 1 Տբիթ/վրկ արագությամբ տվյալների փոխանցում թույլ կտան։
Այժմ մենք պետք է արագացնենք 6G-ի սահմանումը, ինչպես նաեւ հետազոտությունն ու մշակումները 6G-ի ոլորտում»,- նշել է պարոն Ցզյանչժոուն:
Հինգերորդ սերնդի (5G) ցանցերը մինչեւ 20 Գբիտ/վրկ տեսական թողունակություն են ապահովում: Ըստ կանխատեսումների՝ 6G սերվիսները մինչեւ 1 Տբիթ/վրկ արագությամբ տվյալների փոխանցում թույլ կտան:
Վան Ցզյանչժոուն նշել է, որ վեցերորդ սերնդի կապի համակարգերի առաջացմանը կնախորդի միջանկյալ ստանդարտի՝ այսպես կոչված 5.5G ցանցերի տեղակայումը։
6G հարթակներում նախատեսվում է առաջադեմ ճարտարապետություն կիրառել, որն էներգիայի արդյունավետ խելացի կառավարում եւ բոլոր մակարդակներում էներգիայի զգալի խնայողություն է ապահովում:
6G ցանցերի համար դիտարկվում է տերահերցային սպեկտրի օգտագործման հնարավորությունը։ 6G-ի գալուստով ակնկալվում է, որ կհայտնվեն որակապես նոր ինտերնետ ծառայություններ, ինտերակտիվ հարթակներ, ձեռնարկությունների եւ խելացի տրանսպորտի կառավարման համակարգեր։





























