Գործարար Իլոն Մասկը, ով ամերիկյան Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավարն է, մտադիր է այս տարի վճարել ավելի քան 11 միլիարդ դոլար հարկ։ Այս մասին Մասկը գրել է Twitter-ի իր էջում։
«Նրանց համար, ովքեր հետաքրքրված են. ես այս տարի կվճարեմ ավելի քան 11 միլիարդ դոլար հարկ»,-գրել է նա։
2021 թվականի հունիսին ProPublica-ի կողմից ամերիկացի միլիարդատերերի կողմից վճարված եկամտահարկի չափի վերաբերյալ տվյալների հրապարակումը հանգեցրել է հարստության հարկի պահանջների եւ դարձել ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության հետաքննության առարկա: Ըստ պորտալի՝ 2014-2018 թվականներին ամենահարուստ ամերիկացիների վճարած եկամտահարկը կազմել է ընդհանուր առմամբ նրանց կարողության աճի մի քանի տոկոսը։ Մասկի կարողությունը հինգ տարում ավելացել է 13,9 միլիարդ դոլարով, եկամուտները հասել են 1,52 միլիարդ դոլարի, իսկ եկամտահարկը կազմել է 455 միլիոն դոլար։ Թեեւ օրենքի տեսանկյունից միլիարդատերերի դեմ բողոքներ չկան, սակայն նման տեղեկատվության հրապարակումն առաջացրել է հասարակական լայն արձագանք։


























