Apple-ը շուտով կսկսի երրորդ սերնդի iPhone SE-ի արտադրությունը, հայտնում է ITHome-ը՝ վկայակոչելով բաղադրիչների մատակարարներին։ Սմարթֆոնի անոնսը նախատեսված է 2022 թվականի առաջին կեսին։
iPhone SE 3-ը կունենա 4.7 դյույմանոց IPS դիսփլեյ եւ Home կոճակ՝ ֆիզիկական Touch ID մատնահետքով` ինչպես նախորդ մոդելը: Մատչելի iPhone-ը կունենա մեկ 12MP հիմնական տեսախցիկ։ Սմարթֆոնը կստանա 3 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ կսնուցվի Apple-ի առաջատար A15 Bionic չիպսեթով, որը հայտնի է iPhone 13 շարքից:
Երրորդ սերնդի iPhone SE-ի եւ 2020 թվականի մոդելի հիմնական տարբերությունը կլինի 5G-ի աջակցությունը։ Վերլուծաբանները ենթադրում են, որ iPhone SE-ի գինը նախորդ տարբերակից չի փոխվի։ iPhone SE (2020) ԱՄՆ-ում հասանելի է 400 դոլարից սկսած։





























