Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում կյանքի 83-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է թատրոնի ու կինոյի դերասան Վլադիմիր Կաշպուրը,- հաղորդում է ИА REGNUM-ը։
Կինոհանդիսատեսը ճանաչում է նրան «Բալլադ զինվորի մասին», «Գումարտակները կրակ են խնդրում», «Հիսուներեքի ցուրտ ամառը» ֆիլմերից, իսկ թատերասերները՝ Սովրեմեննիկի ու Մոսկվայի գեղարվեստի թատրոնի «Սրբերի կաբալան», «Օբլոմով», «Սպիտակ գվարդիա» ներկայացումներից։ Կաշպուրի բեմական վերջին աշխատանքներից մեկը Ֆիրսի դերն էր «Բալի այգին» ներկայացման մեջ։
Հոկտեմբերի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11։00-ին Մոսկվայի գերարվեստի ակադեմիական թատրոնում կկայանա քաղաքացիական հոգեհանգիստը, իսկ այնուհետեւ Բրյուսովի նրբանցքում գտնվող եկեղեցում կմատուցվի հոգեհանգստյան պատարագ։ Կաշպուրը կհուղարկավորվի Դոլգոպրուդնի գերեզմանատանը ժամը 14։00-ին։




























