Թուրքական «Սթար» հեռուստաալիքը տեղեկություն է տարածել, ըստ որի Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Սաքիր Հաշիմովին կանչել են այդ երկրի ԱԳ նախարարություն: Պատճառները Ադրբեջանի դեսպանը չի մեկնաբանել: Նշենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունն առաջ է եկել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:

Չնայած Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարություններին, որ սահմանը չի բացվի, քանի դեռ տարածքները չեն վերադարձվել Ադրբեջանին, ընթացող իրադարձությունները այլ բանի մասին են վկայում: Հիշեցնենք, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է հայ-թուրքական հաշտեցմանը, իսկ Իլհամ Ալիեւն էլ հայտարարել է, որ իր երկիրը այլեւս մտադիր չէ Թուրքիային գազ վաճառել զեղչ գնով: