Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում հուլիսի 14-ին կկայանա աշխարհի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այն  նվիրված է մարդու տիեզերք թռիչքի 50-ամյակին: Հուշարձանի բացման պատիվը վերապահվելու է Գագարինի դստերը` Ելենա Գագարինային:

Հուշարձանը լինելու է Մերձմոսկովյան  շրջանում տեղադրված Անատալի Նովիկովի աշխատանքի ճիշտ կրկնօրինակը. սկաֆանդրով ժպտացող Գագարինը, առանց սաղավարտի, քայլում է խորհրդանշական ուղեծրով:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, հուշարձանը  բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում կմնա 12 ամիս, որից հետո կտրվի բրիտանական հաստատություններից մեկին:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին լրանում է ուղիղ 50 տարի Յուրի Գագարինի եւ Ելիզավետա II թագուհու հանդիպումից, որը տեղի էր ունեցել 1961թ. խորհրդային տիեզերագնացի Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում: