Հուլիսի 13-ին Մինսկում բողոքի ակցիայի առնվազն 100 մասնակից է ձերբակալվել: Նման տվյալներ է ներկայացրել իրավապաշտպան «Վեսնա» կենտրոնը: Ըստ իրավապաշտպանների` բոլոր ձերբակալությունները կատարվել են կոշտ եղանակով:
Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, բելառուսական իշխանություններից ձերբակալվածների թվի մասին տեղեկատվություն դեռեւս չի ստացվել:




























