Հասարակական գործիչ, հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Թուրքիայի ոստիկանության հետախուզական բաժնի ղեկավար Ռամազան Աքյուրեքը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցված Դինքի վրա պատրաստվող սպանության քննության կապակացությամբ ցուցաբերած անգործության համար, ուրբաթ օրը, հեռացվել է պաշտոնից։
Քննության տվյալներով, ոստիկանությունը տեղյակ է եղել սպանության իրականացումից շուրջ մեկ տարի առաջ դրա նախապատրաստվման մասին: Ի դեպ, թուրքական հատուկ ծառայություններին գործը կոծկելու մեջ մեղադրում են Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները: Ողջունելով ոստիկանապետի հեռացումը՝ Ֆեթիե Չեթինն այդ փաստը՝ «չափազանց ուշացած» է անվանել:
Հիշեցնենք, որ 52-ամյա Հրանտ Դինքը սպանվեց ծայրահեղ արմատականի կողմից2007 թվականի հունվարին՝ Ստամբուոլւմ իր թերթի խմբագրատան մոտ։ Դինքի սպանության գործով մեղադրվողների դատավարությունը դեռեւս շարունակվում է։




























