2021 թվականին ամերիկյան զենքի արտահանումը նվազել է 21 տոկոսով՝ 175 միլիարդ դոլարից նվազել է մինչեւ 138 միլիարդ դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալները։
Նշվում է, որ 2021 թվականին Պետդեպարտամենտի կողմից զենքի մատակարարման համար հաստատված միջկառավարական շփումների ընդհանուր ծավալը կազմել է 34,81 մլրդ դոլար։ Մասնավոր հատվածում նմանատիպ պայմանագրերի գումարը կազմել է 103,4 մլրդ դոլար։
2020 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 50,78 միլիարդ դոլար եւ 124,3 միլիարդ դոլար: Ընդհանուր գումարը կազմել է մոտ 175 մլրդ դոլար, այսինքն՝ արտահանման ծավալների նվազում է եղել մոտ 21%-ով։
Ամերիկացի փորձագետները հույս ունեն, որ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, ով պատրաստ էր ամբողջ աշխարհին շահույթի համար զենք վաճառել, կավարտվի։ Այս մասին վկայում է Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի հետ գործարքները վերանայելու նախագահ Ջո Բայդենի մտադրությունը։
Զենքի վերահսկման կողմնակիցները, ովքեր ցանկանում են ավելի շատ թափանցիկություն եւ Դոնալդ Թրամփի քաղաքականության վերանայում, կարծում են, որ ԱՄՆ-ն մատակարարումների հարցում պետք է առաջնորդվի մարդասիրական, այլ ոչ թե ոլորտային նկատառումներով:





























