Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի՝ հոկտեմբերի 18-ին պաշտոնական այցով ժամանել է Շվեյցարիա: Այսօր Ադրբեջանի նախագահը Ցյուրիխից կմեկնի Բեռն, որտեղ կայանալու է նրա հանդիպումը շվեյցարացի պաշտոնյաների հետ:

Բեռնում քննարկումների հիմնական թեման է լինելու տարածաշրջանային քաղաքականությունն ու Շվեյցարիայի դերը, նաեւ տնտեսական համագործակցության խնդիրները:

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը, քննարկումների հիմնական հարցը լինելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եւ ինչպես կարող են դրա վրա ազդել օրերս Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները: