Դեկտեմբերի 25-ին` շաբաթ օրը, Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատելու է:

«Հարգելի հայրենակիցներ,

Նախատոնական այս շրջանում, մտերիմների, ընկերների ու հարազատների համար նվերներ նախապատրաստելիս, մի մոռացեք այն մարդկանց մասին, ովքեր ունեն ձեր արյան կարիքը։

Ամփոփեք տարին ամենակարևոր ու բարի գործով․ նվիրեք կյանք...»,- նշում են Արյունաբանական կենտրոնից։

Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

Արյունատվության հակացուցումներին կարելի է ծանոթանալ  այստեղ։