Ամերիկացի եւ ճապոնացի զինվորականները մշակել են Թայվանի հետ կապված արտակարգ իրավիճակի դեպքում համատեղ գործողությունների նախագիծ, հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրները:

Ծրագրի նախագծի համաձայն՝ Թայվանում արտակարգ դրության առաջին նշանների դեպքում ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսը զորքեր կտեղակայի եւ ժամանակավոր բազաներ կստեղծի Նանսեի կղզու շղթայում՝ արշիպելագ Ճապոնիայում, որը ձգվում է դեպի Թայվան: Մինչդեռ Ճապոնիայի զինված ուժերը նյութատեխնիկական աջակցություն կցուցաբերեն զինամթերքով եւ վառելիքով։

Վաշինգտոնը եւ Տոկիոն, ամենայն հավանականությամբ, համաձայնության կգան նման պլանի պաշտոնական տարբերակի մշակումը սկսելու վերաբերյալ 2 + 2 երկխոսության՝ հունվարին կայանալիք դիվանագետների եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջեւ անվտանգության բարձր մակարդակի հանդիպման ժամանակ: