Սաուդյան Արաբիան Չինաստանի օգնությամբ ակտիվորեն բալիստիկ հրթիռների արտադրությամբ է զբաղվում, հայտնում է CNN-ը։

Ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել են, թե արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ սաուդցիներն արտադրությամբ են զբաղվում, այլ ոչ թե Չինաստանից են զենք գնում: Արբանյակային լուսանկարներում ենթադրաբար սաուդյան հրթիռների գործարանն է եւ զորավարժությունների հրապարակը:

«Սաուդյան Արաբիայի բալիստիկ հրթիռների ներքին արտադրությունը ենթադրում է, որ հրթիռների տարածման ցանկացած դիվանագիտական ջանք պահանջում է տարածաշրջանային այլ խաղացողների ներգրավում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը, որոնք արտադրում են իրենց սեփական բալիստիկ հրթիռները»,-CNN-ին ասել է սպառազինության հարցերով փորձագետ, միջազգային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Միդլբերի Ջեֆրի Լյուիսը:

CNN-ի հետ զրույցում Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ «նման համագործակցությունը չի խախտում միջազգային իրավունքի ոչ մի նորմ եւ կապված չէ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ»։

Միացյալ Նահանգներին հայտնի է եղել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ստեղծված սաուդական հրթիռային ծրագրի մասին։ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները հանգիստ թողեցին այդ հարցը՝ դրանով լուռ հավանություն տալով սաուդցիներին։

«Սովորաբար, ԱՄՆ-ը ճնշում կգործադրեր Սաուդյան Արաբիայի վրա, որպեսզի վերջինս չօգտվեր այդ հնարավորություններից, սակայն առաջին նշանները, որ սաուդցիներն օգտվում են այդ հնարավորություններից, հայտնվեցին իրենց կամքով Թրամփի օրոք: Թրամփի վարչակազմը, մեղմ ասած, շահագրգռված չէր ճնշում գործադրել Էր Ռիադի վրա այս հարցում»,-ասել է Կարնեգի հիմնադրամից միջուկային քաղաքականության եւ զենքի հարցերով փորձագետ Անքիթ Պանդան։