Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներում է շնորհել իր նախորդ Պակ Կըն Հեին, ով 2018 թվականին կոռուպցիայի համար դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման։
Yonhap-ը (YNA) հայտնել է, որ Պակին ներում շնորհելու որոշումը կապված է նրա առողջական վիճակի վատթարացման հետ։ Ուսի եւ մեջքի քրոնիկ ցավերի պատճառով 69-ամյա Պակը այս տարի երեք անգամ հոսպիտալացվել է։ 2019 թվականին նա ուսի վիրահատության է ենթարկվել։
Պակ Կըն Հեն՝ Հարավային Կորեայում ընտրված առաջին կին նախագահը, իմփիչմենթի է ենթարկվել 2016 թվականին այն բանից հետո, երբ նրան մեղադրել են պետական գաղտնի տեղեկությունները հրապարակելու մեջ:
Պակը 2018 թվականին դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման՝ 16 մեղադրանքներով, այդ թվում՝ կաշառակերության, հարկադրանք եւ իշխանության չարաշահում։ YNA-ն նշում է, որ Պակին ներում շնորհելու Մունի որոշումը, որին Հարավային Կորեայի որոշ հատվածներում ընտրողները դեռ սատարում են, հավանաբար էական ազդեցություն կունենա Մունի վերընտրվելու շանսերի վրա։





























