Մաշկի տակ տեղադրված բրնձի չափ միկրոչիպը կարող է դառնալ պատվաստման սերտիֆիկատ։
Շվեդական տեխնոլոգիական ստարտափը հայտարարել է, որ իր սարքը կարող է կարգավորվել այնպես, որ ցուցադրվեն COVID-19-ի դեմ պատվաստումների մասին գրառումները:
Ստոկհոլմում գործող Epicenter ընկերությունն ասում է, որ յուրաքանչյուր ոք, ով կընտրի միկրոչիպի իմպլանտացիա, կարող է հետագայում փոխել միտքը եւ հեռացնել սարքը: «Այժմ շատ հարմար է իմպլանտի վրա հասանելի COVID անձնագիր ունենալ»,-ասել է Epicenter-ի մասնագետներից Հանես Սյոբլադը:
Չիպն օգտագործում է Near Field Communication (NFC)՝ տվյալներ ուղարկելու սարքերին, այդ թվում՝ սմարթֆոններին, որոնք կարող են կարդալ դրանք:
Ըստ Fox Business-ի՝ այս տեսակի տեխնոլոգիան օգտագործվում է անհպում կրեդիտային քարտերի եւ բջջային վճարների համար։





























