Աշխարհում ամենաթունավոր եւ մահացու օձերից մեկը հայտնաբերվել է Սալֆորդում՝  Պակիստանից 4000 մղոն ճանապարհ անցնելուց հետո, տեղեկացնում է BBC-ին։

Թեփուկավոր իժը գտնվել է աղյուսների կոնտեյներում, որն անցած ամիս հասցվել էր Manchester Brick Specialist։

RSPCA-ի տեսուչ Ռայան Քինգը արագ գլխի ընկավ, որ օձն «ավելի քան ընդունակ է սպանել մարդկանց իր գերթունավոր թույնով»։ Նրա խոսքով՝ բավական էր, որ «հպանցիկ նայեր» օձին, որպեսզի հասկանար, թե որքան թունավոր է այն։

Օձը, որը հիմնականում ապրում է Ասիայում, տարվել է թունավոր սողունների խնամքի հատուկ արտոնություն ունեցող հաստատություն։

Քինգն ասել է, որ «զարմանալի» է, որ օձը չի սատկել ճանապարհորդության ժամանակ եւ կարողացել է մի քանի շաբաթ ապրել սառը կլիմայում։

«Հակաթույնը հասանելի է այն երկրներում, որտեղ ապրում են իժերը, բայց օձն այնքան թունավոր է, որ անգամ հակաթույնը միշտ չէ, որ փրկում է զոհին»։