Կրոնական առաջնորդներին եւ Իլինոյսի բնակիչներին զայրացրել է սատանիստների ցուցադրությունը Սուրբ Ծննդից ընդամենը օրեր առաջ։

Ցուցադրությունը, որն իրենից ներկայացնում է Բաֆոմետի սատանայական այծանման աստվածության մանկական տարբերակի քանդակ, որը տեղադրվել է կառավարության շենքի ներսում ավանդական քրիստոնեական Սուրբ Ծննդյան ցուցադրության կողքին, հաղորդում է  State Journal-Register of Springfield-ը։

«Փառք Սատանային»,-վանկարկել են Իլինոյսի սատանայական տաճարի անդամները: Նրանց առաջնորդը, որը կոչվում է նախարար Ադամ, ասել է, որ «Կապիտոլիումը ամեն տարի ընդունում է տարբեր կրոնների ներկայացուցիչների՝ թույլ տալով ցուցադրել տոնական արձանները, ուստի մենք ցանկացանք միանալ դրան»:

Դրանցից մի քանի քայլ այն կողմ մի խումբ ցուցարարներ կարդացել են քրիստոնեական «Ողջույն Մարիամ» աղոթքը։ Նրանք նաեւ պաստառներ են փակցրել՝ «Սատանան իրավունք չունի» եւ «Հեռացի՛ր, Սատանա՛» կարգախոսներով։