Թաիլանդի իշխանություններն առգրավել են բռնցքամարտի տանձիկներում պահված մոտ 30 մլն դոլար արժողությամբ մետամֆետամին, հաղորդում է Reuters-ը։ 

Ավելի քան 193 կգ թմրանյութ, որը հայտնի է նաեւ որպես «սառույց», թաքցված է եղել 15 տարբեր տոպրակների մեջ։ 

ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցագործության դեմ պայքարի գրասենյակի տվյալներով՝ մետամֆետամինի արտադրությունը Հարավարեւելյան Ասիայի Ոսկե եռանկյունում՝ Թաիլանդի, Լաոսի եւ Մյանմարի միջեւ սահմանամերձ տարածաշրջանում, վերջին տարիներին կտրուկ աճել է: