Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են հաջող հանդես գալ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնել են, որ հոկտեմբերի 17-ին 68 կգ քաշային կարգում հանդես եկող, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Արտավազդ Մինասյանը նվաճել է արծաթե մեդալ: Այսպիսով` Հայաստանի սամբոյի հավաքականն առայժմ ունի երկու բրոնզե և մեկ արծաթե մեդալ:
Աշխարհի առաջնությունն ավարտվելու է հոկտեմբերի 19-ին:




























