Տեղեկատվական անվտանգության Elastic Security ընկերությունը Windows-ով աշխատող համակարգիչների վրա հայտնաբերել է վնասակար կոդ, որը ներկայացվում է որպես գործող վկայական, հաղորդում է Bleeping Computer պորտալը։

Հայտնաբերված օգտակար բեռնվածությունից մեկը կոչվում է Blister։ Այն գործում է որպես այլ վնասակար ծրագրերի համար ներբեռնիչ։ Այսօր այս վիրուսը գրեթե չի հայտնաբերվում պաշտպանական համակարգերի կողմից։ Blister-ի համար պատասխանատու  չարագործները  գաղտնի մնալու համար օգտագործում են տարբեր տեխնիկա: Դրանցից մեկը վկայագրերի օգտագործումն է կոդի ստորագրման համար:

Մասնագետները նշում են, որ Blister-ն արդեն երեք ամիս է՝ ակտիվ է։