Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այս շաբաթ կայանալիք նիստում քննարկելու է հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
Թուրքական TRT հեռուստաընկերությունը հաղորդում է, որ հայ-թուրքական արձանագրությունները լինելու են օրակարգի ամենակարեւոր հարցը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հոկտեմբերի 21-ին խորհրդարանին է ներկայացնելու Թուրքիայի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը:
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական hանձնաժողովն այս շաբաթ քննարկելու է նաեւ պատգամավորական լիազորությունները 5 տարվա փոխարեն 4 տարի դարձնելու օրենքի նախագիծը:




























