30 տարի առաջ՝ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։
«1991թ․ դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։
Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը սակայն շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-20թթ․ կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն և Միացյալ Նահանգները 1920թ․ ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը»,- նշված է հայտարարության մեջ:




























