Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցի ընթացքում Բելառուսի ղեկավարի նախատեսված միջոցառումների ծրագիրը։ Այդ մասին տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
«Եւս մեկ հեռախոսազրույց է Ռուսաստանի նախագահի հետ այսօր ունեցել Բելառուսի պետության ղեկավարը։ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցի ընթացքում Բելառուսի նախագահի նախատեսված միջոցառումների ծրագիրը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության արդիական հարցերին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։



























