Բոլիվիայում տեղատարափ ջրհեղեղների հետեւանքով 13 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Խուան Կառլոս Կալվիմոնտեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վնասվել է ավելի քան 400 տուն, որից 80-ը վերանորոգման ենթակա չէ։ Եվ մենք տեղեկություն ունենք 13 զոհի մասին»,- ասել է նա Bolivia tv-ի եթերում։
Փոխնախարարի խոսքով՝ առ այսօր տեղատարափ անձրեւներից տուժել են հանրապետության ինը դեպարտամենտներից յոթը։ «Սանտա Կրուսի [դեպարտամենտում] իրավիճակն իսկապես կրիտիկական է», - ասել է նա:
Նրա խոսքով` ջրհեղեղից տուժել է առնվազն 1000 ընտանիք։ Մի քանի բնակավայրերում հավելել է Կալվիմոնտեսը:





























