Հարավային Կովկասի, Բալկանների, Մոլդովայի եւ Կիպրոսի, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կլինեն այսօր, հոկտեմբերի 19-ին Բրյուսելում կայանալիք Ռուսաստան-ԵՄ գործընկերության մշտական խորհրդի (ԳՄԽ) նիստի թեմաները։

Նիստի ընթացքում, որին կմասնակցեն Ռուսաստանի ու Շվեդիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Կառլ Բիլդտը, ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, ինչպես նաեւ արտաքին կապերի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի պատասխանատու Բենիտա Ֆերերո Վալդները, կարծիքների փոխանակում է սպասվում միջազգային արդիական մի շարք խնդիրների, այդ թվում եվրոպական անվտանգության պայմանագրի շուրջ։ Ըստ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի, Բելգիայի մայրաքաղաքում կայանալիք բանակցություններում Մոսկվան մտադիր է նաեւ քննարկել Ռուսաստան-ԵՄ տնտեսական համագործակցությունն ու առանց հրավերքի մուտքի թույլտվության կարգ մտցնելու մասին հարցը։