Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հայրապետյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորություններըդադարեձցնելու մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Երեւանի ավագանու արտահեր նիստում հայտարարեց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գեւորգյանը դիմում է ներկայացրել խմբակցությանկազմից դուրս գալու մասին. նա շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները եւ հմապատասխան հանձնաժողովում աշխատանքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մանդատը վայր դնելու մասին հայտարարել էին «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը եւ Գայանե Վարդանյանը: Նրանց փոխարեն «Իմ քայլը» խմբակցության անդմ են դարձել Միսակ Սարգսյանը եւ Գառնիկ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընգրկված է 22 հարց: Սա Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո ավագանու առաջին նիստն է։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին նախատեսված Երեւանի ավագանու հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտեց այն, իսկ դրա հաջորդ օրը արտահերթ նիստում անվստահություն հայտնեցին քաղաքապետ Հայկ Մարությանին:
Նշենք, որ մասնավորապես, նիստի օրակարգում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի նշանակման հարցը։ Այս պաշտոնում առաջարկվելու է Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի թեկնածությունը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։




























