«Նոր ժամանակներ» կուսակցությունը բաց նամակով դիմել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ հայտնել, թե խոսակցություններ են պտտվում հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում նրա կողմից «ստորագրված բացահայտ հակահայ արձանագրությունների շուրջ, որ դրանցում առկա են ավելացված նոր դրույթներ, որոնք չկային նախաստորագրված փաստաթղթերում»:

«Ստեղծված իրավիճակում, ելնելով ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներից՝ (գլուխ 1, հոդվ. 1,2,3,5,6,7) եւ հաշվի առնելով, որ այդ փաստաթղթում շոշափվում են Հայաստանի եւ Սփյուռքի յուրաքանչյուր հայի արմատական շահերը, պահանջում ենք մամուլում տպագրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ձեր կողմից ստորագրված արձանագրությունները՝ իրենց վերջնական տեսքով»,- պահանջել է «Նոր ժամանակները»: