iOS 15-ում սխալի պատճառով iPhone 13-ը զրկվել է հեռախոսային խոսակցության ժամանակ աղմուկը վերացնելու գործառույթից, գրում է Phonearena պորտալը։
Տեղեկացվում է, որ առաջին անգամ անսարքությանն ուշադրություն է դարձրել Reddit օգտատերը։ Նրա խոսքով՝ հեռախոսազանգերի ժամանակ զրուցակիցները դժգոհում են ֆոնային ուժեղ աղմուկներից։
Նա ենթադրել է, որ իր սմարթֆոնում անջատվել է անհրաժեշտ գործողությունը, բայց հետո կարգավորումների ցանկում հայտնաբերել է, որ «աղմուկի վերացում հեռախոսի համար» կետը առհասարակ չկա։
iPhone 13-ի օգտատերն անմիջապես դիմել է տեխաջակցությանը, որը չի կարողացել օգնել նրան։ Դրանից հետո նա գրել է Apple-ին, ընկերությունում նրան հավաստիացրել են, որ ինժեներներն արդեն աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։
Մեկ այլ օգտատեր նույնպես նշել է, որ այդ խնդիրը iPhone 13-ում հայտնվել է մինչեւ iOS 15 թարմացումից անմիջապես հետո։
Նրա խոսքով՝ այն նաեւ արձագանքելու խնդիրներ է ստեղծում CarPlay-ում՝ iPhone 13-ից ձայնային զանգերի ժամանակ։





























