Windows 11-ի հեղինակները խոստովանել են գունային փոխանցման տարածված խնդիրը, հայտնում է Windows Latest-ը:
Մեդիա լրագրողները նշել են, որ շատ օգտատերեր բողոքել են մի խնդրից, երբ Windows 11-ի որոշ ծրագրերում գույնը սխալ է ցուցադրվում։ Սկզբում մասնագետները դա պայմանավորել են կոնկրետ հավելվածներում առկա սխալներով, սակայն որոշ ժամանակ անց Microsoft-ի ներկայացուցիչներն ասել են, որ խնդիրը կապված է Windows 11-ի հետ: «Կողմնակի հավելվածների թարմացումը շատ դեպքերում չի օգնի»,- նշել են լրագրողները։
Ինչպես պարզվել է, անսարքությունները կապված են եղել API Win32-ի միջոցով տեղեկատվության սխալ մշակման հետ։ Խնդիրը հայտնաբերվել է գրաֆիկական հայտնի խմբագրիչները եւ լուսանկարների ցուցադրման ծրագրերն օգտագործելիս: Սխալի պատճառով համակարգը լուսանկարներում սպիտակ գույները կարող է վառ դեղին երանգով ցուցադրել:
Կորպորացիայի մասնագետները նշել են, որ ինժեներները ստիպված կլինեն հարմարեցնել գունային պրոֆիլների չափորոշիչները։ Սխալների շտկման թարմացումը շուտով կգործարկվի:
Դեկտեմբերի սկզբին Windows 11-ի օգտատերերը նկատել են, որ հաջորդ սերնդի օպերացիոն համակարգը կարող է դանդաղեցնել SSD կուտակիչների աշխատանքը: Սխալը հայտնաբերվել է դեռեւս Windows-ի բետա թեստավորման փուլում, սակայն ընկերությունը, ըստ ամենայնի, մի քանի ամսվա ընթացքում չի կարողացել լուծել խնդիրը։





























