Կոմիքսների վերլուծությունը ցույց է տվել, թե կանանց ինչպիսի կազմվածք են հավանում տղամարդիկ, պարզել են Նյու Յորքի համալսարանի հոգեբանները: Այս մասին ավելի մանրամասն քննարկվում է Evolutionary Behavioral Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները տեղեկատվություն են հավաքել DC Comics-ի 1258 տղամարդ եւ 505 կին կերպարների ֆիզիկական բնութագրերի մասին։ Նրանք հաշվարկել են ուսից իրան հարաբերակցությունը տղամարդկանց համար եւ գոտկատեղից ազդր հարաբերակցությունը կանանց համար:
Արական DC կերպարների միջին հասակը կազմել է մոտ 185 սմ, քաշը՝ 100 կգ։ DC-ի կին կերպարների հասակը եղել է 170 սմ եւ միջին քաշը՝ 60 կգ: Տղամարդկանց ուս-իրան հարաբերակցությունը կազմել է 1,90, իսկ կանանց գոտկատեղ-ազդր հարաբերակցությունը՝ 0,625։
Marvel-ի կոմիքսների արական սեռի կերպարներն ավելի առնական են եղել․ նրանք կշռում էին 10%-ով ավելի եւ ունեին ուս-իրան ավելի մեծ հարաբերակցություն: Marvel-ի կին կերպարները հասակով եւ քաշով նման էին DC-ի հերոսուհիներին, բայց ունեին ավելի ընդգծված մարմնի գալարներ։
Հետազոտողները այս տվյալները համեմատել են կանանց ֆիզիկական բնութագրերի հետ, որոնք տղամարդիկ նախընտրում են դիտել պոռնոկայքերում, եւ տղամարդկանց բոդիբիլդինգի մրցույթների հաղթողների բնութագրերի՝ հիպերկանացիության եւ հիպերտղամարդկանցության օրինաչափությունների հետ: Պարզվել է, որ տղամարդկանց համար ամենագրավիչ կանայք ավելի քիչ ընդգծված տարբերություն են ունեցել գոտկատեղի եւ կոնքերի միջեւ, քան կոմիքսների հերոսուհիները։ Տղամարդ բոդիբիլդերներն ունեցել են հորինված կերպարների հետ նման պարամետրեր։
Կոմիքսների սիրահարների մեծամասնությունը 55 տարեկանից ցածր տղամարդիկ են, բացատրում են հետազոտողները, եւ այնտեղ ցուցադրված պատկերներն արտացոլում են տղամարդկանց պատկերացումները իդեալական տղամարդու եւ կնոջ մարմնի մասին:




























