Առնվազն 24 մարդ վնասվածքներ է ստացել Թաիլանդի հարավում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Ինչպես հաղորդում է Բի Բի Սի-ն, գործի դրված պայթուցիկ սարքը կարող էր տեղադրված լինել հարավային Յալա գավառի շուկայի մուտքի մոտ կանգնեցված մոտոցիկլետում։
Ըստ ականատեսների, սեւ վերնաշապիկներով ու կեպիներ կրող 30-35 տարեկան երկու տղամարդիկ մոտոցիկլետը այդտեղ թողել են միջադեպից քիչ առաջ։
Ներկայում ոստիկանությունը ստուգում է, թե արդյո՞ք պայթուցիկ սարքը գործի է դրվել բջջային հեռախոսակապի օգնությամբ։ Այդ կապակցությամբ ոստիկանությունը որոշել է շրջափակել բջջային հեռախոսների բոլոր ազդանշանները՝ երկյուղելով այլ ռումբերի հնարավոր դետոնացիայից։




























