Դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 17:15-ի սահմաններում  ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ  Երևան- Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի Հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները մարել են Samand մակնիշի ավտմեքենայում առաջացած հրդեհը:

Վարորդը հրաժարվել է ՃՈ ծառայությունից՝ ասելով, որ ինքը վնասվածքներ չի ստացել, ավտոմեքենայում էլ կրակը հանկարծակի է բռնկվել: