Ֆրանսիան նոր տարվա առաջին օրը ստանձնել է Եվրոպական միության նախագահի պարտականությունները։ Փոխատեղման կանոններին համապատասխան, որոնք ընդունված են 27 պետություն միավորող կազմակերպությունում, հերթական նախագահի լիազորությունները տեւելու են վեց ամիս։

Դեկտեմբերին Փարիզում ներկայացնելով ֆրանսիական կիսամյակի ծրագիրը՝ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը այսպես է ձեւակերպել նրա առաջնահերթությունները. «Մենք պետք է եվրոպական սահմանների ներսում համագործակցությունից անցնենք շրջակա աշխարհում ազդեցիկ, լիովին ինքնիշխան, իր ընտրության հարցում ազատ, սեփական ճակատագրի տեր Եվրոպային»։

Ֆրանսիացի վերլուծաբանները խոստովանում են, որ կես տարվա նախագահության ընթացքում Փարիզը բավական բարդ առաքելություն է իրականացնելու. ապահովելու է տնտեսության վերալիցքավորման պլանի կատարումը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կոշտ սահմանափակումներից հետո։ Այդ նպատակների համար ԵՄ 27 մասնակից երկրները մեկ տարի առաջ  որոշել են հատկացնել 750 մլրդ եվրո։ Ի դեպ, համավարակի հինգերորդ ալիքի գրոհը կարող է խափանել ցանկացած պլան։