Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ 6 զոհով եւ 86 վիրավորով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։

Հարսանեկան արարողությանը մասնակցող ավտոմեքենաների շարասյունը հարվածել է ավտոբուսի, որի արդյունքում զոհվել են 6 հոգի, 86-ը վիրավորվել, որոնցից 15 ծանր վիճակում են։