Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության աշխատակիցներն այսօր` հուլիսի 15-ին 24 ժամանոց գործադուլ են սկսել կորպորացիայի կազմում հերթական կրճատումն իրականացնելու կապակցությամբ, հաղորդում է rg.ru-ն` վկայակոչելով BBC-ի պաշտոնական կայքը: Գործադուլի մասնակիցների թիվը չի հաղորդվում:

Գործադուլի նախաձեռնողը Լրագրողների ազգային խորհուրդն է (NUJ), որը կոչ է արել լրատվամիջոցի աշխատակիցներին վճռական գործողությունների դիմել, երբ BBC-ի միջազգային ծառայության եւ մոնիտորինգի ծառայության մեծ թվով աշխատակիցների կրճատեցին: Միությունն արդեն նախազգուշացրել է, որ գործադուլը կհանգեցնի հեռուստա- եւ ռադիոհեռարձակման խափանումների:

NUJ-ի ներկայացուցիչները փորձել են վեճը հարթել խաղաղ ճանապարհով եւ իրենց եղանակն են առաջարկել իրավիճակից դուրս գալու համար, սակայն բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել: BBC-ի ղեկավարությունը նշել է, թե չի կարող հրաժարվել կրճատումներից:

Լրագրողների հաջորդ գործադուլը նախատեսված է հուլիսի 29-ին: