Կոլումբացի նախկին զինվորականը, որն անցյալ տարի մասնակցել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանը, հունվարի 3-ին Ջամայկայից կարտաքսվի իր հայրենիք, շաբաթ հայտարարել է Ջամայկայի գլխավոր դատախազը, հաղորել է Reuters-ը։
43-ամյա Մարիո Անտոնիո Պալասիոսը Հայիթիի իշխանությունների կողմից մեղադրվում է վարձկանների խմբի մաս լինելու մեջ, որը հուլիսին սպանել էր Մոիզին եւ վիրավորել նրա կնոջը՝ նախագահի նստավայրի վրա հարձակման ժամանակ։
Պալասիոսը ձերբակալվել էր Ջամայկայում անցած հոկտեմբերին եւ դատապարտվել Դոմինիկյան Հանրապետությունից անօրինական մուտք գործելու համար:
Ջամայկայի կառավարությունը արտաքսման հրաման է տվել երկիր անօրինական մուտք գործելու համար։ Սակայն նահանգը արտահանձնման վերաբերյալ պաշտոնական պայմանագիր չունի Հայիթիի հետ, որտեղ Պալասիոսը հետախուզվում է, ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
«Տրամադրված տեղեկատվությունը նրան չի կապում սպանության հետ եւ, ըստ էության, ցույց է տալիս, որ նա կասկածվում է զինված կողոպուտի փորձի մեջ՝ առանց որեւէ մանրամասնության», - ասել է Մառլեն Ֆորտեն Reuters-ին:
«Մեր՝ Հայիթիի կառավարությունից ավելի շատ տեղեկատվություն ստանալու ջանքերը հաջողությամբ չեն պսակվել», - նշել է Ֆորտեն:
Նրա խոսքով՝ Պալասիոյի փաստաբանները պահանջել են նրան անհապաղ ազատել կալանավայրից՝ պատճառաբանելով, որ նրա կալանավորումն անօրինական է։
Ո՛չ Պալասիոյի փաստաբանները, ո՛չ Հայիթիի կառավարության ներկայացուցիչները չեն մեկնաբանել տվյալ տեղեկությունը։



























