Ղազախական Kaspi Bank-ի եւ Halyk Bank-ի բաժնետոմսերը Լոնդոնի բորսայում չորեքշաբթի օրը նվազել են համապատասխանաբար 25,1%-ով եւ 17,7%-ով հանրապետությունում բողոքի ակցիաների ֆոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հունվարի 5-ի երեկոյան Kaspi Bank-ի բաժնետոմսերը գնանշվում են մեկ բաժնետոմսի դիմաց 88,3 դոլարով, ինչը 28,2 դոլարով ցածր է երեքշաբթի առուվաճառքի փակման ցուցանիշից։ Իր հերթին, Halyk Bank-ի գնանշումների արժեքը նվազել է երեք դոլարով՝ մինչեւ 13,8 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց։ Բացի այդ, բնական ուրանի արդյունահանմամբ զբաղվող ղազախական Կազատոմպրոմ ընկերության բաժնետոմսերը նվազել են 8,8%-ով։
Հունվարի 2-ից Ղազախստանում չեն դադարում հեղուկ գազի թանկացման հետ կապված բողոքի ակցիաները։ Երկրի նախագահը ԱԴ ռեժիմ է մտցրել մի շարք շրջաններում։ Հունվարի 5-ին նա պաշտոնանկ է արել կառավարությանը։





























