Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները կարեւոր քայլ է համարել երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին եւ անդրադարձել այդ կապակցությամբ Ադրբեջանի վարքագծին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։
«Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգանան բարեկամության ոգով։ Օրինակ` դա Ադրբեջանին պետք է շատ լավ բացատրվի։ Սակայն Ադրբեջանի արձագանքն ել կարելի է հասկանալ։ Բայց կուզենամ ասել, որ Կովկասում խաղաղության եւ բարեկամության ապահովումը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման կարեւոր քայլերից մեկը կլինի։ Թուրքիա-Հայաստան երկխոսության զարգացմանը նպաստողներից մեկն էլ ես եմ։ Իմ կարծիքով այս խնդրով հետաքրքրված երկրները պետք է իրենց հասարակությանը շատ լավ ձեւով բացատրեն։ Հատկապես երկու երկրների ընդդիմադիր ուժերին։ Նրանք էլ այս խնդրում իրենց աջակցությունը պետք է ցուցաբերեն։ Իհարկե գիտենք, որ Ադրբեջանի խորհրդարանում Թուրքիայի վարչապետ Էրդողանը նշել է, թե մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի սահմանները չեն բացվի։ Ամենավերջում Նախիջեւանում Թուրքիայի նախագահ Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ մանրամասների քննարկում եղավ։ Ես համարում եմ, որ համաձայնության հասան», ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։




























