Ավստրալիան համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ից 2.5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ զրահատեխնիկա գնելու մասին, հայտնում է The Sydney Morning Herald-ը։
Մասնավորապես, բանակային պարկի արդիականացման շրջանակներում Ավստրալիան ԱՄՆ-ից 75 միավոր M1A2 Abrams տանկ կգնի։ Ինչպես նշել է երկրի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը, նոր տեխնիկան կփոխարինի 2007 թվականին գնված 59 հնացած M1A1 տանկերին։ Ավստրալիան նաեւ 29 M1150 զրահապատ ականազերծող մեքենա, 17 տանկային կամրջադիր եւ վեց տարհանման մեքենա կստանա:
Սպասվում է, որ առաջին մատակարարումները տեղի կունենան 2024 թվականին։ Առաջիկա տարիներին Ավստրալիայի իշխանությունները մտադիր են զրահատեխնիկայի վրա ընդհանուր 30-ից 42 միլիարդ դոլար ծախսել, նշում է թերթը։



























