Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ հունվարի 10-ի նիստում որոշեց Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի մանդատը տալ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Արմեն Սուրենի Մանուկյանին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ-ից:





























