Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճել են, մինչդեռ ներդրողներին շարունակում են մտահոգել Ղազախստանից նավթի արտահանման ընդհատումները։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճում է 0,43%-ով՝ հասնելով 81,22 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, WTI տեսակի փետրվարյան ֆյուչերսները՝ 0,63%-ով՝ հասնելով 78,73 դոլարի։