News of the World-ի սեփականատեր, ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը ներողություն է խնդրել իր հրտարակչության աշխատակիցների ապօրինի գործողությունների համար: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նա արդեն ներողություն է խնդրել սպանված աղջկա ծնողներից, որի ձայնը, ըստ պնդումների, ձայնագրվել է թերթի լրագրողների կողմից:
Ըստ «CNN»-ի` Մերդոկը մտադիր է ավելի ընդհանուր ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտվել է իր հրատարակչության լրագրողների ապօրինի գործողությունների արդյունքում:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է մոտ 4 հազար բաժանորդի, որոնք կարող էին լրագրողների թիրախ դառնալ:
Ակնկալվում է, որ ափսոսանքի խոսքերը կհրապարակվեն շաբաթ օրը:




























